Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ, հաղորդում է BBC–ն։
Շաբաթ օրը կայացած հանդիպմանը մայրաքաղաք Երևան է ժամանել մոտ 1200 երկրպագու։
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է, որ 32 երկրպագու է ձերբակալվել:
Երևանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, և իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Երկրպագու Լեֆի Գրուֆուդը նկարագրել է իր զայրույթը՝ ասելով, որ դա լիակատար ցնցում էր այն բանից հետո, երբ իրեն ձերբակալեցին մի խումբ ընկերների հետ քաղաքում հաճելի գիշեր անցկացնելուց հետո:
«Մեզ վիրավորական կերպով էին վերաբերվում՝ ոչ ջուր, ոչ խուց, գիշերվա ընթացքում ոչինչ:
Ոչ մի բացատրություն, թե ինչու են մեզ ձերբակալել, և մենք անընդհատ հարցեր ենք տվել, բայց պատասխաններ չկային: Մենք ընդհանրապես չենք քնել և զայրացած ենք»,– ասել է նա:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝