Ռուսաստանի Պուշկինո քաղաքի «Առանձին այգու» տարածքում վերմակով փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր տնօրինությունը։
Երեխային թողել են Պավլովսկոե մայրուղու 42 տնից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան նրան հայտնաբերել են անցորդները։
Իրավապահների և բժիշկների ժամանելուց հետո փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները։
REN TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նորածին աղջկան նկատել է անցնող մի կին։ Երեխայի մոտ ախտորոշվել է սուր շնչառական վիրուսային վարակ ու նազոֆարինգիտ։