4 տարեկան տղա է մահացել կատվի հետ խաղալիս․ ի՞նչ է պատահել

Միացրեք մեզ Telegram-ում

Ռուսաստանի Սարատով քաղաքում 4 տարեկան տղան մահացել է կատվի ձագի հետ խաղալիս, խճճվել է տաբատի շնորների մեջ ու խեղդվել։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Ըստ SHOT-ի՝ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Սարատովի բնակարաններից մեկում։ Տատիկը մնացել է թոռան հետ բնակարանում ու չի հետևել երեխային։

Նրա խոսքով՝ Վոլոդյան (անունը փոխված է) կատվի ձագի հետ խաղալիս է շնորով, որը կապված է եղել դռանը։ Մինչ թոշակառուն տնային գործերն է անելիս եղել, երեխան խճճվել է շնորների մեջ, կախվել դրանից ու շնչահեղձ է եղել։

Կինը շտապօգնություն է կանչել, բայց արդեն ուշ է եղել։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը։ Նրանք դիակի վրա բռնության արտաքին նշաններ չեն հայտնաբերել։ Դատախազությունն այս հարցով հետաքննություն է անցկացնում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog