Սև, թե դեղին. ո՞ր չամիչն է ավելի առողջարար

Միացրեք մեզ Telegram-ում

Չամիչը չորացրած խաղողն է, որը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ, ինչպես նաև բժշկական նկատառումներով։

Մթերքը պարունակում է B վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B9), ասկորբինաթթու, E, K, PP վիտամիններ, միկրո և մակրո տարրեր՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ և ցինկ: Ապրանքի կալորիականությունը 100 գրամի համար 265 կկալ է:

Սննդային արժեքը՝

ճարպեր — 0,46 գ,

սպիտակուցներ — 3,39 գ,

ածխաջրեր — 79,52 գ,

ջուր — 14,97։

Չամիչը մանրէասպան, իմունոստիմուլյացնող և միզամուղ ազդեցություն ունի, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող B վիտամինները դրական են ազդում նյարդային համակարգի վրա, հանգստացնող ազդեցություն ունեն և օգնում են դիմակայել սթրեսին: Չորացրած մրգի մեջ պարունակվող կալիումի շնորհիվ այն լավացնում է լյարդի աշխատանքը և մաքրում օրգանիզմը տոքսիններից։ Չամիչը նաև օգնում է ամրապնդել իմունային համակարգը, մաքրել արյունը, օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում, ակտիվացնում է ուղեղի և հեմոգլոբինի արտադրությունը, պահպանում է առողջ ատամները, մազերը և եղունգները:

Չամիչն օգտակար է հատկապես նրանց, ովքեր`

ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը,

լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից,

տառպում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից,

հիվանդ են անեմիայով:

Չամիչը օգնում է պայքարել անեմիայի և տոքսիկոզի ախտանիշների դեմ՝ սրտխառնոց, փսխում։ Բաղադրության մեջ առկա վիտամինները նպաստում են արգանդում պտղի բնականոն զարգացմանը: Բացի այդ, այն օգնում է վերականգնել ուժը, հեռացնել տոքսինները, նորմալացնել արյան ճնշումը, իջեցնել խոլեստերինի մակարդակը հղի կնոջ մարմնում:

Գլյուկոզայի և ֆրուկտոզայի բարձր պարունակության պատճառով չամիչը մեծացնում է էներգիան։ Դրականորեն է ազդում երեխայի աճի վրա, նորմալացնում է հեմոգլոբինի մակարդակը: Խորհուրդ է տրվոիմ երեխաներին չամիչ տալ 3 տարեկանից հետո միայն։

Ժողովրդական բժշկության մեջ չամիչն առավել հաճախ օգտագործում են թուրմի տեսքով, քանի որ այն այդպես ավելի լավ է ներգործում։ Այս ըմպելիքը օգնում է նորմալացնել ջուր- աղ հավասարակշռությունը, իջեցնել արյան ճնշումը և ամրացնել նյարդային համակարգը։ Ենթադրվում է, որ չամիչը օգտակար է նաև թոքաբորբի և շնչառական օրգանների այլ հիվանդությունների դեպքում, քանի որ այն նպաստում է խորխի ավելի լավ արտանետմանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog