Ֆրանսիայում փնտրում են մի տղամարդու, ով փախուստի է դիմել՝ երեխաների աչքի առաջ կնոջ վրա հարձակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Actu17-ը։
Նոյեմբերի 16-ին Նիսի բնակիչը երեկոն անցկացնում էր կնոջ և 18, 14 և 10 տարեկան երեք երեխաների հետ։ Ինչ-որ պահի ամուսինները վիճաբանել են, և տղամարդը կրակ է բացել հենց բնակարանում։ Նա երեք անգամ կրակել է կնոջ ուղղությամբ, մեկ գնդակը դիպել է կնոջ գլխին. 48-ամյա տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, կնոջ կյանքին այժմ վտանգ չի սպառնում։
Նրա ամուսինը, որը ծնունդով Կաբո Վերդեից է, փախել է դեպքի վայրից և ներկայումս որոնվում է: