Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը` բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ ժամանել են նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ս. Պետրոսյանի հանձնարարականով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` արտաքին զզնությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններնն ու քննիչները պարզել են որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։