Փող ու հաջողություն բերող իրեր․ ի՞նչ է պետք պահել տանը

Միացրեք մեզ Telegram-ում

Ըստ աստղաբանների, կան որոշակի իրեր, որոնք ձեր տանը ուժ, փող, հարմարավետություն, հանգստություն եւ հաջողություն են բերում։

Ինչ է ցանկալի պահել տանը.

1. Հողի մեջ աճող ծաղիկներ. եթե խնամում եք ծաղիկները, ապա դրանք ձեզ ազատում են բացասական էներգիայից։

2. Կենդանիների մշակված մորթիներ. սրանք նպաստում են կապիտալի աճին, միայն թե պետք է դրանց խնամքին ուշադրություն դարձնել։

3. Չորացրած ծաղիկներ, որոնք դրված են ծաղկամանի մեջ ծաղկեփնջի տեսքով։ Սրանք եւս հանում են բացասական էներգիան։ Ծաղիկներն ու տերեւները, որոնք տանը չորացել են բնական ճանապարհով եւ պահպանվում են, առանձնացնում են առողջության էներգիան։

4. Կենդանիների արձանիկներ. սրանք տունը պաշտպանում են դժբախտությունից։ Շներ, արջեր, վագրեր, փղեր. այս կենդանիների արձանիկները ձեզ հաջողություն կբերեն։

5. Բարձերը հոգ են տանում ամուսնական սիրո մասին։ Ըստ ավանդույթի՝ եթե բարձերի վրա ծաղիկներ են պատկերված, ապա հոգ է տարվում ամուսնական զույգերի առողջության մասին, եթե կենդանիների պատկերներ են՝ պաշտպանում են վտանգից, եթե բնապատկերներ են՝ օգնում է հաջողության հասնել նոր սկսած գործերում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog