Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Զ.Մանսուրովի դատավարությունը։
Ինչպես հաղորդում է Հաքին․ազ-ը, դատական նիստում նշվել է, որ մահացածի դիակի զննությամբ պարզվել է, որ առկա է դանակի 192 հարված։
Նշվում է նաև, որ սպանության պահին տանը եղել են Մանսուրովի երկու քույրերը։ Ապացույցները ոչնչացնելու համար նրանք մաքրել են արյան բծերը՝ հորն ու ոստիկաններին ասելով, որ իրենց մայրն ինքնասպան է եղել:
Ավելի ուշ, ցուցմունքներ տալիս՝ աղջիկները քննիչներին ասել են, որ դա արել են վախից։
Այսօրվա դատական նիստում ցուցադրվել է ամբաստանյալի կողմից քննիչներին տված ցուցմունքների տեսագրությունը, որոնցում ադրբեջանցի պատանին պնդել է, թե մայրը ծեծել և խոշտանգել է իրեն։ Նա խոստովանել է, որ ինքն է սպանել մորը, իսկ քույրերը փորձել են կանխել դա, սակայն՝ ապարդյուն։
Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 12-ին։