ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զինվորականները սկսել են գրոհել հիվանդանոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Միացրեք մեզ Telegram-ում

Իսրայելական զինվորականները սկսել են գրոհել Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին։

Պարբերականի խոսքով՝ «օկուպացիոն ուժերը գրոհում են Ալ-Շիֆա հիվանդանոցի արևմտյան թևը»։ Բժշկական համալիրի որոշ հատվածներում լսվում են կրակոցների ձայներ։

Ավելի վաղ տեղեկություն էին ստացվել, որ հիվանդանոցում կա մոտ 700 հիվանդ և 700 աշխատակից, ևս 2-3 հազար մարդ պատսպարվում է այս բուժհաստատությունում։ Մարդիկ չեն կարող հեռանալ, քանի որ հարակից տարածքները մշտապես գնդակոծվում ու ռմբակոծվում են իսրայելական բանակի կողմից։

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Իսրայելի պաշտպանության բանակի տասնյակ զինվորներ մտել են Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ Մի քանի տասնյակ իսրայելցի զինվորներ մնում են հիվանդանոցի ներսում, որը «լեփ-լեցուն է հիվանդներով», այդ թվում՝ «մեծ թվով նորածին երեխաներով»։ Հեռուստաալիքը հայտնում է նաեւ բժշկական համալիրի բակում տեղակայված Իսրայելի ԶՈւ տանկերի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ զինվորականները «չեն գրավում» Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը՝ պնդելով, որ իսրայելական զորքերը «նպատակային և նպատակաուղղված գործողություններ են իրականացնում կոնկրետ վայրում… Համասին հաղթելու և, հնարավոր է, պատանդներին փրկելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog