Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի օպտիկամեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, ևս 8 մարդ անհետ կորած է։ Փլատակներում մահացածներ չեն գտել։
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի օպտիկամեխանիկական գործարանում։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են գործարանի հարակից շենքերի պատուհանների ապակիները։
Հիշեցնենք, որ նշված գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Սկզբում հաղորդվում էր տասնյակ վիրավորների մասին։ Ըստ ռուսական աղբյուրների՝ պայթյունի պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝