Տիգրան Ասատրյանը՝ եղբոր դստեր հարսանիքին չմասնակցելու պատճառի մասին. երգիչը պարզաբանում է

Միացրեք մեզ Telegram-ում

Starnews-ը գրում է.

Ասատրյանների ընտանիքը տարիներ շարունակ քննարկումների և ուշադրության կենտրոնում է։ Բացի այն, որ քննարկվում է Տիգրան և Արտաշ Ասատրյանների հիթային երգերը, նաև հանրությանը հետաքրքրում են նրանց հարաբերությունները։

Արդեն հստակ է, որ ամիսներ առաջ եղբայրները կոնֆլիկտ ունեին։
Այդ մասին մի անգամ իր հարցազրույցի ընթացքում անկեղծ պատմել էր Արտաշ Ասատրյանը։

Ավելի ուշ, երբ երգիչը մեկնել էր ԱմՆ եղբայները համատեղ հրապարակումներ էին անում՝ իրենց երկրպագուներին ուրախացնելով իրենց հաշտությամբ։
Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի 70 ամյակին նվիրված մեծ ու շքեղ համերգ։ Որին ներկա չէր Տիգրան Ասատրյանը։

Այս փաստը թույլ էր տալիս ենթադրել, որ եղբայրները կրկին հաշտ չեն։
Այս մասին Տիգրան Ասատրյանը խոսել է Սարգիս և Մանո Գրիգորյանների նոր հաղորդման ժամանակ։
Նա նշել էր հետևյալը.

«24 տարի ա արդեն, որ ես ԱմՆ-ում, ևս մեկ անգամ արդեն եթերից ուզում եմ շնորհավորել իմ եղբոր բալիկներին՝ զույգին։
ինձ գրում էին և քննադատում, որ ինչի չեկար եղբորդ աղջկա հարսանիքին, ինչի համար ներկա չէիր։

«Սիրելի հայրենակիցներ, ուրեմն ես բացում եմ ամեանմեծ՝ ձեզ հետաքրքրող էջը, ես մինչ օրս իմ ձեռքում չունեմ անձնագիր, որ կարող եմ ճանապարհորդել, իսկ եթե ձեզ հետաքրքրում ա հարաբերությունները, ես իմ աղբոր ցավը տանեմ, էրեխեքին էլ շնորհավորել եմ ամենաառաջինը, զանգել եմ տեսազանգով շնորհավորել եմ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ։ Էսքանով սահմանափակվեք, մի քիչ աշխատեք չչարախոսեք, աշխատեք նենց ապրել, որ հետո ներեղություն չխնդրեք։
Էս էլ չունեմ անհատապես բոլորին ասելու բան, բայց մի քիչ զուսպ եղեք։
ու երբ որ ես արդեն ունենամ էդ իրավունքը՝ ելք ու մուտք ունենալու կարողա գնամ ու մի քանի ամիս չգամ։ կան մարդիկ, որ ասում են մինչև դու չգաս չենք անելու մեր կնունքը, հարսանիքը».- անկեղծացել էր Տիգրան Ասատրյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog