Բելգորոդում հսկայական հերթեր են գոյացել հավի էժան ձվի համար։ Այս մասին հաղորդում է «Rise» Telegram ալիքը։
Նշվում է, որ մարդիկ սկսել են հավաքվել ձվի վաճառքի կետերում առավոտյան ժամը 7-ից՝ չնայած սառնամանիքին։ Ոգեւորության պատճառը տեղական արտադրողների ապրանքների գյուղատնտեսական տոնավաճառն էր։ Տոնավաճառում ձուն վաճառվում էր 70 ռուբլով, որն առնվազն 30 ռուբլով ավելի էժան է, քան խանութներում։
Տեսանյութերն՝ այստեղ