ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Բնակիչները 380 աստիճան սառնամանիքի մասին հաղորդագրություն են ստացել

Միացրեք մեզ Telegram-ում

Ղազախստանի հյուսիսի բնակիչները սխալ հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հյուսիսային Ղազախստանի տարածաշրջանում Tele2 բջջային օպերատորի բաժանորդները դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն են ստացել՝ նախազգուշացումով, որ տարածաշրջանում դեկտեմբերի 8-ին սպասվում է -380 ℃ ուժեղ սառնամանիք։

«08.12.23 Հյուսիսային Ղազախստանի տարածքում սաստիկ սառնամանիք է լինելու՝ մինչև -380℃։ 0-11-րդ դասարանների պարապմունքները չեղարկվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունը զվարճացրել է Հյուսիսային Ղազախստանի բնակիչներին, նրանք սկսել են զանգվածաբար տարածել հաղորդագրության սքրինշոթերը սոցիալական ցանցերում: Հրապարակումների մեկնաբանություններում սոցցանցի օգտատերերը նշել են, որ չնայած այս «ցրտաշունչ ապոկալիպսիսին, մենք դեռ պետք է գնանք աշխատանքի»։

Tele2-ը «ՌԻԱ Նովոստի»-ի մամուլի ծառայությանը մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog