Հնուց ասում են, որ քնած մարդը չպետք է հայելու մեջ արտացոլվի: Պատճառի մասին կպատմենք ստորև:
Իրականում այս հավատալիքի առաջացման պատճառները շատ են: Նախ՝ համարվում է, որ աստրալ հոգին, որը քնած ժամանակ դուրս է գալիս մարդկանց մարմնից, կարող է քաշվել հայելու մեջ, որտեղից դուրս գալ, թերևս, հնարավոր չէ: Երկրորդ՝ կարծիք կա, որ հայելին «ներծծում է» մարդու ներուժը և դրական էներգիան, ինչը բացասաբար է ազդում մարդու առողջության և ինքնազգացողության վրա: Ասում են՝ այդպիսի մարդիկ հաճախ տանջվում են անքնությունից, իրենց վատ են զգում նույնիսկ երկարատև քնից հետո, դառնում են նյարդային, դյուրագրգիռ:
Այս պատճառներով խորհուրդ է տրվում հայելիները հանել ննջասենյակից կամ կախել դրանք, որպեսզի քնած ժամանակ մարդը կարողանա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և թուլանալ:
Բացի դրանից՝ գիշերն այնքան էլ հաճելի չի լինում սեփական արտացոլանքը հայելու մեջ տեսնելը. լուսաստվերները տհաճ խաղեր են խաղում՝ վախեցնելով հայելու մեջ նայողին:
Ասում են նաև, որ ամուսնական անկողնու արտացոլանքը հայելու մեջ հնարավոր դավաճանություն է ձգում: Իրավիճակը սրվում է, եթե հայելու մեջ երևում է ննջասենյակի դուռը: Շատ մարդկանց, սակայն, ոչինչ չի խանգարում հայելու մոտ քնել, նրանք իրենց հրաշալի են զգում, շատ լավ են քնում, ամուսնական կյանքից չեն բողոքում: Եթե այդպես է, հնարավոր է՝ հայելին հետագայում էլ խնդիր չլինի:
Քրիստոնյաները կարծում են, որ հայելիներն անհրաժեշտ է ծածկել տանը, որտեղ մարդ է մահացել, և դրանք չբացել մինչև նրա մահվան 40 օրը լրանալը, մինչև հանգուցյալի հոգին լքի Երկիրը:
Ֆեն-շուի կանոններով՝ հայելին էներգետիկ վամպիր է, որը կարող է մարդուն արագորեն զրկել իր էներգիայից: Ըստ Ֆեն-շուի՝ խորհուրդ չի տրվում հայելին մահճակալի մոտ դնել, քանի որ դրանում կարտացոլվեն անկյունները, որոնցում, ըստ հավատալիքի, չարիք է թաքնված:
Չի կարելի նաև հայելիներն իրար դիմաց դնել՝ այդպիսով հայելային միջանցք ստեղծելով չար հոգիների համար:
Իհարկե, նշվածներից շատերը միայն առասպելներ են, միայն դուք եք որոշում՝ հավատալ դրանց, թե ոչ: