Ողբերգությունը տեղի է ունեցել Եկատերինբուրգի Օրջոնիկիձևսկի շրջանում․ հայտնում է REN գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ 14-ամյա աղջիկը եկել է ընկերոջ վարձակալած բնակարան, որտեղ միասին մեկուկես բաժակ թունդ գարեջուր են խմել։ Աղջկա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գնացել է սենյակ՝ պառկելու։ Ժամեր անց սկսել է ծանր շնչել։ Ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ավելի ուշ պարզվել է, որ նա ընդունում է Անաֆրանիլ հաբեր, որոնք անհամատեղելի են ալկոհոլի հետ։ Դիակի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։