ՔԻՉ ԱՌԱՋ. Ալիևը հրատապ հայտարարություն է տարածել

Միացրեք մեզ Telegram-ում

«Հայաստանի գյուղերի մեծ մասը, որտեղ ապրում էին ադրբեջանցիներ, կամ ավերվել են, կամ լքվել։ Հայաստանում ժողովրդագրական վատ վիճակի պատճառով չեն կարող ադրբեջանական գյուղերի բնակեցումը կազմակերպել այնպես, ինչպես կցանկանան։ Նրանք ապրում են դրանցից որոշներում, բայց այս գյուղերի մեծ մասը դատարկ է»:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղ. 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում։

«…Որոշ պատմական զուգահեռներ, ինչպիսին է ֆրանս-գերմանական մերձեցումը, արդեն նշվել են հարցերում կամ մեկնաբանություններում։ Ես այստեղ կավելացնեի սովետա-գերմանական մերձեցումը նման արյունալի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երկու տասնամյակից էլ քիչ ժամանակում ԽՍՀՄ-ը և Արևմտյան Գերմանիան դարձան մերձ գործընկերներ, էլ չեմ խոսում ԳԴՀ-ի մասին, որն իր բնակչության հետ միասին անմիջապես ճանաչվեց որպես շատ բարեկամ երկիր Խորհրդային Միության բնակիչների նկատմամբ։

Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև տեղի ունեցածը հաշտեցման հիանալի օրինակ է։ Ուստի մենք կարծում ենք և գիտենք, որ ադրբեջանցիները, որոնց արմատները այսօրվա Հայաստանի տարածքից են, ձգտում են ետ վերադառնալ։ Նրանցից ոմանք կարող են քննարկել իրենց գյուղ տեղափոխվելու հնարավորությունը, ինչը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է։ Իսկ ոմանք պարզապես ցանկանում են գնալ այնտեղ՝ այցելելու իրենց նախնիների գերեզմանները: Որոշ մարդիկ պարզապես ցանկանում են գնալ, այցելել այս հողերը և վերադառնալ: Այնպես որ, սա պետք է թույլ տալ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նշել է, որ «Հայաստանը չպետք է արգելափակի այնտեղից տեղահանված հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնական հումանիտար կարիքը։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի: Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է պաշտպանել սեփականությունը և կրոնական վայրերը, և դա կարող է տեսնել յուրաքանչյուր ոք, ով այժմ ճանապարհորդում է Խանքենդի (Ստեփանակերտ) և այլ վայրեր, որտեղ ապրում էր հայ բնակչության մեծ մասը: Այսպիսով, մենք ակնկալում ենք, որ նրանք էլ նույնն անեն: Եվ սա կլինի նրանց խաղաղության կամքի դրսեւորումը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog