Վերջին շրջանում ավելացել է բուսակերների թիվը։ Շատ են նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր կենդանական ծագումով սնունդ ընդունում են, սակայն հրաժարվում են մսից։ Սակայն նախքան հրաժարվելը՝ պետք է իմանալ, որ դա օրգանիզմի վրա որոշակի ազդեցություն է ունենում՝ թե ինքնազգացողության, թե արտաքինի եւ թե տրամադրության։
Ահա, թե ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ կտրուկ հրաժարվում եք միս ուտելուց։
Սպիտակուցի պակաս կունենաք
Ձեզ դուր է գալիս, թե ոչ, բայց սպիտակուցի ամենամեծ աղբյուրը միսն է։ Իսկ սպիտակուց մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։ Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ սպիտակուց մենք ստանում ենք նաեւ այլ մթերքներից, միսն ամենամեծ աղբյուրն է, բայց միակը չէ
Որոշ սննդային էլեմենտներ չեք ստանա
Սպիտակուցներից բացի՝ միսը սննդային այլ կարեւոր էլեմենտներ էլ է պարունակում՝ երկաթ, В խմբի վիտամիններ։ Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս սինթետիկ վիտամիններ ընդունել այն մարդկանց, ովքեր իսպառ հրաժարվում են մսից
Քաշի նվազում
Մսից հրաժարվելուց հետո քաշը նվազում է, ինչն անշուշտ կուրախացնի ավելորդ քաշի խնդիր ունեցողներին, սակայն նիհարների համար ամենեւին էլ ցանկալի չի։ Միսը բավական կալորիաներով հարուստ մթերք է
Թթվայնությունը կնվազի
Որպեսզի մարդ առողջ լինի, պետք է օրգանիզմում թթվայնության մակարդակը պահպանել։ Թթվայնություն ապահովող մթերքներից մեկը կարմիր միսն է, որն օգնում է նաեւ հիվանդությունների դեմ պայքարին։ Մսից հրաժարվելուց հետո օրգանիզմի թթվայնությունը սկսում է նվազել։
Ստամոքսի ցավն ու անհարմարավետությունը կնվազի
Միսը ավելի դժվար է մարսվում, քան մյուս մթերքը, եւ հաճախ ստամոքսում անհարմարավետություն եւ ցավ է առաջացնում։ Մսից հրաժարվելը նվազեցնում է այդ խնդիրները։
Մաշկի վիճակը կփոխվի
Մաշկը համարվում է օրգանիզմի հայելին, եւ օրգանիզմում առկա խնդիրներն արտացոլվում են մարդու մաշկին։ Կարծիք կա, որ մսից հրաժարվելը բարելավում է մաշկը, քանի որ նվազում է լյարդի եւ երիկամների աշխատանքը։
Նվազում է քաղցկեղի հավանականությունը
Տավարի մսից հրաժարվելը կարող է 15-20 տոկոսով նվազեցնել հաստ աղու քաղցկեղի ռիսկը, հատկապես, եթե գենետիկ հակում կա։
Էնեգիա կառաջանա
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր մսի օգտագործումը նպաստում է էներգիայի նվազմանը, հետեւաբար, երբ հրաժարվում եք մսից, էներգիան կամաց կամաց ավելանում է։