Հայտնի է, թե ովքեր են Ադրբեջանից հայրենադարձվող գերիները

Միացրեք մեզ Telegram-ում

Ադրբեջանը ազատ է արձակել 32 հայ գերիների, որոնցից 26-ը գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ ևս վեցը տարբեր ժամանակներում գերեվարվել են սահմանին։

Տեղափոխվածների ցուցակում չկան Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև այս տարի Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչներ Վագիֆ Խաչատուրյանն ու Ալյոշա Խոսրովյանը։

MediaHub-ը հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողներ էին գերեվարվել: Նրանցից 32-ը ավելի վաղ հայրենադարձվել էին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog