Իրենց կամքով Արցախում ապրող «պարետ» Սաքոյի՝ Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն իր «Ինստագրամ»-ում նոր տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից։
Կադրերից երևում է, որ քաղաքում իրենցից բացի որևէ շարժ չկա։ Տերևաթափ է ու դատարկ փողոցներ։
Մարգարիտան տեսանկարահանել է Ալեք Մանուկյան փողոցը, իսկ նախօրեին՝ «Հատուկ Անյուտայի համար» վերտառությամբ նաև այլ թաղամաս։ Բռնի տեղահանված արցախցիները մեկնաբանությունների հավելվածում խնդրում են նկարահանել նաև իրենց փողոցները, իսկ Մարգարիտան մեծահոգաբար կատարում է բոլորի ցանկությունները։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝