Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից սպանվել է Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան։
Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
«Կիվան սպանվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության հատուկ գործողության ժամանակ», — մեկնաբանել է Յուսովը երկրի Հանրային հեռուստաալիքին։
«Рада» հեռուստաալիքի եթերում նա նաև հայտարարել է նման ակցիաները շարունակելու մտադրության մասին։
Երեկ Իլյա Կիվային մահացած են գտել Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանի Սուպոնեվո գյուղում։ Նրա մարմինը հայտնաբերել են հյուրանոցի աշխատակիցները։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել․ հավելել են ՌԴ Քննչական կոմիտեում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝