«Մենք դեռ տասը րոպեն մեկ վիրավոր ենք ընդունում». Սրտաբան Խալեդ Աբու Սամրան RT-ին պատմել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մասին, խոսել տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով, նոր հիվանդների համար տեղերի աղետալի պակաս կա, և մարդկանց պետք է ուղղակիորեն հատակին պառկեցնել։
«Առայժմ մեր հիվանդանոցում կան դեղամիջոցներ, գործիքներ, ջուր և էլեկտրականություն գեներատորներից (մնացած Գազայի հատվածում էլեկտրականություն կամ հաղորդակցություն չկա), բայց այս ամենը վերջանում է։ Մենք չգիտենք, թե սա քանի օր կտևի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ տների փլատակների տակ դեռ շատ մարդիկ են մնացել, նրանց այնտեղից հնարավոր չէ դուրս բերել։ Անընդհատ նոր դիակներ են բերվում դիահերձարան։
(18+) Տեսանյութը՝ այստեղ