Տղամարդկանց այս սխալներից հետո կանանց 97 տոկոսը դավաճանում է

Միացրեք մեզ Telegram-ում

Այսպես, կնոջը ՄԻՇՏ պետք է.

1. Պաշտպանություն

Դա չի նշանակում միայն կնոջը վիրավորած խուլիգանների ջարդը տալ: Հիմա 90-ականները չեն եւ նման հերոսություն դրսեւորելու կարիք գործնականում չի լինում: Պետք է լինում կնոջը պաշտպանել ավելի անվնաս, բայց ոչ պակաս ավերիչ բաներից:

Օրինակ` պաշտպանել նրա մայրիկի ջղայնությունից, եթե դուք սկեսրոջ հետ եք ապրում: Դա շատ կարեւոր է, չնայած ակնհայտ չէ: Իսկ ավելի լավ է պաշտպանել ուրիշի տանն ապրելու ստորացումից` բնակարան վարձելով:

Պետք է պատրաստ լինել նրան պաշտպանել չար վերադասուհուց` շնչելու եւ ավելի լավ տեղ գտնելու հնարավորություն տալով: Իսկ իդեալականն այն կլինի, որ նրան պաշտպանեք նյութական խնդիրներից լավ եւ ամուր եկամտով:

Տղամարդու հոգսն է կնոջը պաշտպանել այն ամենից, ինչից նա վախենում է եւ չի կարող մենակ հաղթահարել: Տղամարդկային հիմնարար գործառույթն է` հանգիստ եւ ապահովություն տալ:

Չես կարող նրան տալ դա, մի նեղացիր դավաճանությունից: Հիշիր, եթե դու նրա կողքին չես եղել, երբ պաշտպանության կարիք է եղել, դու քայլ ես արել դեպի բաժանումը: Եթե դու այդ ժամանակ հարբած ես եղել կամ չափից ավելի զբաղված ես եղել քո գործով կամ ընկերներով, դա արդարացում չէ:

2. Օգնություն

Դա սիրո ամենաակնհայտ դրսեւորումն է: Հրաժարվելով օգնել կնոջը, դու նրան ասում ես՝ ես քեզ չեմ սիրում: Փոխարենը ի՞նչ վերաբերմունք ես ուզում:

Օգնել անհրաժեշտ է նույնիսկ այն ժամանակ, երբ գործը «տղամարդկային» չի թվում: Տեսնում ես` չի կարողանում, օգնիր:

Օգնիր, երբ հոգնում է երեխայի հետ:

Օգնիր, երբ նրան պետք է գնումների գնալ, հակառակ դեպքում նա ստիպված կլինի ինքը քարշ տալ պայուսակները:

Օգնիր, եթե տեսնում ես, որ աշխատավայրում գործը կուտակվել է. երեկոյան մեքենայով դիմավորիր, նրա համար փրփուրով լոգանք պատրաստիր, ընթրիք եփիր:

Երբ նա թույլ է, իսկ դու օգնում ես, դու հերոս ես: Հավատա, կգնահատի: Այդ րոպեներին, երբ նրան մենակ եւ առանց օգնության ես թողել, նրա գլխում վիրավորանք է ծնվում, իսկ գուցե նաեւ` դավաճանություն: Բա ի՞նչ: Ինքդ ես մեղավոր:

3. Ինտիմ հույզեր

Մտերմությունը եւս անհրաժեշտ է մեզ: Բայց մի քիչ տարբեր նրանից, ինչ պետք է տղամարդկանց:

Այդ պատճառով էլ ի հայտ է գալիս թյուրիմացությունների եւ դավաճանությունների մեծ մասը` իրոք:

Մեզ անհրաժեշտ են հենց հույզեր անկողնում, ոչ թե շարժումների քանակ եւ որակ: Եթե ամբողջ հարցը շարժվելը լիներ, մենք ձեզ հետ չէինք ապրի, այլ վիբրատորների:

Մենք ձեզնից քնքշանք ենք ուզում, կիրք, նոր մի բան: Միայն կինը չէ, որ պետք է այսպիսի գրքեր կարդա. «Ինչպես բավարարել եւ պահել ամուսնուն»: 5-7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնու համար էլ վատ չէր լինի անկողնային հնարքների մասին գիրք ձեռք բերել: Անկողնային կյանքի վրա երկուսը պետք է աշխատեն, ոչ թե ինչպես մեզ մոտ է` միայն կինը:

Եթե դու նրան անկողնային հույզեր չես տալիս, փոխարենը հերթապահության նման սեքսով ես զբաղվել եւ քնած ես` դեմքով դեպի պատը, մեկ ուրիշը նրան հույզեր կտա: Եթե նրան պետք է սեքս հինգշաբթի օրերին, իսկ դու այդ ժամանակ հարբած ես, նա միեւնույն է` հինգշաբթի օրերին սեքսով կզբաղվի, անկախ նրանից` դու տանն ես, թե տանը չես:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog