Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտակա քաղաքը. գրել է BBC-ն։
Ռուսաստանը մարդկանց կոչ է արել լքել Զապորոժիեի շրջանի 18 բնակավայր, այդ թվում՝ ատոմակայանի մոտ Էներգոդարը՝ Կիևի ակնկալվող հարձակումից առաջ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նշում է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պարբերաբար հրետակոծություններ են լսվել, իրավիճակը Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի տարածքում դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր. հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավարը, փոխանցում է NBC News-ը։