Բեռնատարի վարորդը մի սովորական գյուղով էր անցնում, երբ տեսավ, որ փողոցի վրա վաճառում են մրգեր և մուրաբա: Նա մեծ բանկայով մուրաբա գնեց և տարավ տուն: Բացելով այն՝ տղամարդը տեսավ, որ ներսում հաղորդագրություն է թшքնված:
Մուրաբայի երեք լիտրանոց բանկան Անտոնին վաճառեց գեղեցիկ արտաքինով երիտասարդ մի կին: Տղամարդն անգամ մտածեց, որ նման աղջկա համար գյուղը լավ տեղ չէ: Անգամ նրա հագուստը ավելի շատ «քաղաքայինի» էր նման:
Բայց ճանապարհը ցրեց վարորդի մտքերը, և աղջկա պատկերը շուտով անհետացավ: Մուրաբան Անտոնը ցանկանում էր ուտել ճանապարհին, բայց մոռացավ դրա մասին և արդյունքում այն հասցրեց տուն:
Ինչ կար բանկայում մուրաբայից բացի
Բանկան Անտոնը գտավ, երբ դասավորում էր իր իրերը: Նա տարավ այն տուն, դրեց սեղանին և լույսի տակ տեսավ, որ բանկայի վրա գրված է «Կներես»:
«Ես անհանգստшցա: Ո՞վ է նման բան գրում մուրաբայի բանկայի վրա: Բացեցի այն, իսկ ներսում էլի հաղորդագրություն կար»,- ավելի ուշ պատմում էր Անտոնը:
Նոր գրությունը հայտնվեց կափարիչի ներսի մասում: Կինը Վիտալիից ներողություն էր խնդրում ու ասում, որ ուզում է վերադառնալ: Իրավիճակն ավելի անհասկանալի դարձավ: Ու՞մ համար էր նախատեսված այդ գրությունը:
Անտոնը հատուկ ծրագրեց հաջորդ ուղղությունը նույն գյուղով: Վարորդը որոշեց իմանալ պատմությունը, որը թшքնված է այդ գրության ետևում:
Նոր ուղևորությունը դեռ տեղի չի ունեցել, այնպես որ առայժմ մենք չգիտենք՝ ինչով կավարտվի այս հետաքրքիր պատմությունը: Հուսանք՝ վարորդը կկիսվի հետաքրքիր նորությամբ: