ԶԳՈՆ ԵՂԵՔ. Հայաստանում սարսափելի վիրուս է հայտնաբերվել

Միացրեք մեզ Telegram-ում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի վերջին` 4 օր սահմանային վերահսկողություն է իրականացրել, ներմուծվող սննդամթերքի լաբորատոր ուսումնասիրություններ։ Այդ հետազոտությունները, որոնք միայն վերջերս են սկսել հրապարակվել, արվում են ամեն շաբաթ, բայց միշտ չեն բացահայտումներ լինում։ Այս անգամ հաղորդագրություն են տարածել.

«ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

Բրազիլիայից թռչնամիս՝ 64000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509,01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիայից խոզի միս՝ 50976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով»։

Այս անգամ ՍԱՏՄ-ն գտել է, որ Իրանից բերվող կերակրի աղի մեջ հայտնաբերված յոդի քանակությունը չի համապատասխանում թուլատրելի նորմերին։ Հայտնաբերվել են նաեւ Listeria monocytogenes տեսակի հարուցիչներ Հայաստան ներմուծվող բրազիլական մսի տեսականու մեջ։ Ընկերությունների անունները չեն նշվում։

Listeria monocytogenes հարուցիչը մարդու մոտ առաջացնում է խիստ վտանգավոր լիստերիա կոչվող հիվանություն, որն ախտահարում է նյարդային համակարգը, գլխուղեղը։ Ըստ ՍԱՏՄ տվյալների, որոնք այս մարմինը տրամադրեց «Հրապարակին», այս տարի՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը Բրազիլիայից Հայաստան է ներկրվել մոտ 694 հազար 428 կգ խոզի միս, 51 հազար 372 կգ տավարի միս, 171հազար 942 կգ տավարի ենթամթերք և 537 հազար 120 կգ հավի միս։

Հիշեցնենք, որ թռչնամսի ներկրման գծով Հայաստանի գործընկերներն են Ուկրաինան, Ռուսաստանը, Բրազիլիան, Իրանը։ Բրազիլիայից է գալիս խոզի մսի մեծ մասը։ Թռչնամսի գծով առաջատարը Ռուսաստանն է։ Ի դեպ, ՍԱՏՄ-ն չի վերահսկում Ռուսաստանից եկող միսը, քանի որ ԵԱՏՄ երկրներից ներմուծումները ՊԵԿ-ի վերահսկողության տակ են։ Սահմանային հսկողությունն այս դեպքում իրականացվում է փաստաթղթային ստուգումների միջոցով։ Բեռը նայում են միայն այն ժամանակ, երբ տվյալ կազմակերպությունը խստացված հսկողության տակ է և նախկինում ունեցել է խախտումներ։ Այնպես որ չի բացառվում, որ նույն բրազիլական մսեղենը Հայաստան գա Ռուսաստանից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog