Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը, որը տեղեկանում է Եղեգնաձորի համայնքապետարանից։
Հաղորդվում է, որ 31-ամյա Գերասիմ Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր, ուներ 3 տարեկան աղջիկ։
«Ապրում էր ընտանիքի հետ, շատ համեստ էր, լավ ընտանիքից էր։ Միայն լավ բաներ կարող եմ ասել»,- նշել է համայնքապետարանի աշխատակիցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝