MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել։
Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը MediaHub-ին փոխանցեց, որ բռնկված մեքենան արդեն հանգցրել են։
«Հրշեջներն եկան, հանգցրին, և՛ ես էի զանգել, և՛ երեխաները»,-ասաց նա։
Նշենք, որ MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան աշխակերտներից մեկի ծնողինն է, սակայն տնօրենն ասաց, որ մեքենան տարածքում երբեք չեն տեսել։
«Չգիտեմ, թե ում մեքենան է, դպրոցի տարածքում երևացող մեքենաներից չէ»:
Մինչդեռ մեր աղբյուրը փոխանցեց, որ դպրոցում լուրեր են շրջանառվում, թե մեքենան ինչ-որ հերոսի որդու մեքենա է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը MediaHub-ին փոխանցեց, որ ահազանգ ստացել են և դեպքի վայրում աշխատում են։
Նա նշեց, որ տուժած չկա:
Մնացյալ տեղեկությունը՝ հաջորդիվ։
Տեսանյութն այստեղ։