Ֆիլիպինների ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամը 10.35-ին՝ Բիսլինգ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնն ընկել է 56 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ երեկ Ֆիլիպիններում 5-ից 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ավելի քան 20 երկրաշարժ է տեղի ունեցել 2 ժամից պակաս ժամանակում։
Երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են. հայտնում է Manila Bulletin տեղական թերթը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝