Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երիտասարդ տարիքում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ մահացության ավելի բարձր ռիսկ կա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում:
Հետազոտողների խումբը 30 տարի շարունակ վերահսկել է 25-65 տարեկան 4550 մարդու առողջական վիճակը, ովքեր ունեն նոր ախտորոշված շաքարախտ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս տեսակի հիվանդության վաղ ախտորոշումը մեծացնում է այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ աչքի հիվանդությունը (դիաբետիկ ռետինոպաթիա) և երիկամային անբավարարությունը, մեծանում է նաև վաղաժամ մահվան հավանականությունը:
Բացի այդ, երիտասարդները արյան շաքարի մակարդակը վերահսկելու մշտական դժվարությունների են բախվում, ինչը նույնպես վատթարացնում էր հիվանդության ընթացքը: Հետազոտողները նշել են, որ 2-րդ տիպի շաքարախտով ավելի երիտասարդ (մինչև 40 տարեկան) հիվանդների մոտ արյան շաքարի բարձր մակարդակի երկարատև ազդեցությունը կարող է ավելի շատ նվազեցնել կյանքի տեւողությունը, քան ավելի ուշ տարիքում ախտորոշման դեպքում դեպքում: