Խոշոր ընկերություններում աշխատանքի ընդունելիս հարցազրույց անցնողներին հաճախ տալիս են հարցերի ստանդարտ ցուցակ, բայց որոշ ընկերություններ ավելի կրեատիվ մոտեցում են ցուցաբերում՝ առաջարկելով հարցազրույց անցնողներին տրամաբանական խնդիրներ լուծել։
Նպատակները տարբեր կարող են լինել՝ թեկնածուի ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը ստուգելուց մինչև ոչ ստանդարտ իրավիճակներում նրա արձագանքին հետևելը, բայց համաձայնեք, շատ օգտակար ու օրիգինալ լուծում է։
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի տրամաբանական խնդիրներ։
Թեստ․ ճի՞շտ է, թե՞ սխալ
Ըստ «Աստվածաշնչի» Դալիլան կտրում է Սամսոնի մազերը, որպեսզի տիրանա նրա ուժին։
Ներբան նշանակում է ջրի բնական բարակ հոսանք։
Մեր գալակտիկա Ծիր կաթինը ունի կլոր տեսք։
Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին գտնվում է Հայաստանում։
«Մթնշաղի անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուն գրել է Ավետիք Իսահակյանը։
Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանում են «քարե քաղաք»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ունի 4 մայրաքաղաք։
Ջակարտան Ինդոնեզիայի մայրաքաղաքն է։
Հույն փիլիսոփա Դիոգենեսը ապրում էր տակառի մեջ։
«Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում պատկերված են 13 անձ։