Առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել Ֆիլիպինների հարավում գտնվող համալսարանի մարզադահլիճում կիրակի առավոտյան պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով. հայտնում է Manila Bulletin տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Դեկտեմբերի 3-ին Մարավի քաղաքում պատարագի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,– գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Մինդանաոյի պետական համալսարանի մարզադահլիճում ուսանողների կաթոլիկ պատարագի ժամանակ։