Սննդաբան Անտոն Ֆեդորովը խոսել է մարդու օրգանիզմի վրա տանձի դրական ազդեցության մասին։ Բանն այն է, որ այս միրգը հարուստ է բջջանյութով, որը մեզ այդքան անհրաժեշտ է։
Տանձի օգտագործումը նպաստում է քաշի կորստին և կանխում 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը։ Այս մասին գրում է Kuban News հրատարակությունը։
Իր հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ տանձը օգնում է նվազեցնել բորբոքումները, ինչը նաև նվազեցնում է սրտի հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը: