Գաստրոէնտերոլոգ Սվետլանա Իլյաշենկոն խորհուրդ է տվել որոշ մարդկանց հրաժարվել սպիտակ հաց ուտելուց կամ սահմանափակել այն։
«Սպիտակ հացը պարունակում է ածխաջրեր և ունի նաև բավականին բարձր գլիկեմիկ ինդեքս, ուստի շաքարային դիաբետով և գիրություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում չարաշահել այն», — ասել է Իլյաշենկոն:
Բացի այդ, մասնագետը հորդորեց ցելյակիայով հիվանդներին խուսափել սպիտակ հացից՝ գլյուտենի պարունակության պատճառով։
«Վերջապես, փորկապության և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հակված մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն սպիտակ հացի նկատմամբ, քանի որ դրա օգտագործումը հանգեցնում է տհաճ ախտանիշների սրման»,- եզրափակեց բժիշկը։