Ինչ է տեղի ունենում արյան հետ սխտոր ուտելուց 1 ժամ հետո

Միացրեք մեզ Telegram-ում

Սխտորը շատ սննդարար է

Սխտորն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս՝ 30, իսկ կալորիականությունը 100 գրամում 149 կկալ է։ Իր սննդարարության շնորհիվ սխտորը ստիպում է հագեցած զգալ, ճնշում է ախորժակը և կանխում շատակերությունը։

Ամենից շատ սխտորը հարուստ է հետևյալ նյութերով՝

կալցիում (88%),

վիտամին B6 (87%),

վիտամին C (85%),

կալիում (82%),

պղինձ (75%)

Կալցիումը մեր ոսկորների և ատամների ամրության երաշխավորն է, նաև կարգավորում է մկանային կծկումներն ու մեծ դեր է խաղում արյան մակարդման գործում։

B6 վիտամինի պակասը կարող է հանգեցնել հեմոգլոբինի ցածր մակարդակի և սակավարյունության: B6 վիտամինը նաև նվազեցնում է սրտային հիվանությունների և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը, բուժում է բորբոքումներ։

Փոխարինում է աղին

Սննդին չափից շատ աղ ավելացնելը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, որն էլ իր հերթին կարող է բերել սրտի, երիկամների հետ կապված խնդիրներ և առողջական այլ բարդացումներ։ Եթե ընտանիքում կա նման հիվանդությամբ տառապող մարդ, ապա աղը հեշտությամբ կարող եք փոխարինել սխտորով, և այն միանշանակ ցանկալի համը կհաղորդի ուտեստին։

Բարձրացնում է դիմադրողականությունը

Ցինկի շնորհիվ սխտորը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, վիտամին С-ի շնորհիվ՝ պայքարում վարակների դեմ, իսկ ալիցինն օժտված է հակաբակտերիալ հատկություններով։ Ըստ գիտնականների՝ սխտորը արգելակում է վարակների մուտքը բջիջիներ և ուժեղացնում է մեր մարմինը, որպեսզի այն արդյունավետորեն պայքարի օտարածին ներխուժումների դեմ։

Լավացնում է մաշկի և մազերի որակը

Սխտորում առկա հակաօքսիդանտներն ու հակաբակտերիալ նյութերը մաքրում են մաշկը՝ սպանելով ակնե առաջացնող բակտերիաներին։ Մաշկի վրա տարածելիս սխտորը կարող է գրգռել մաշկն ու այրոցներ առաջացնել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն թարմ սխտորին, այլ նաև սխտոր պարունակող դիմակներին ու քսուքներին։ Այդ պատճառով նախքան մաշկին սխտոր տարածելը նպատակահարմար է ստանալ անհատական խորհրդատվություն մաշկաբանից։

Վիտամին B6-ը և C-ն, մագնեզիումը և սելենը նպաստում են մազերի աճին։ Իր բնական հակամանրէային և հակասնկային հատկությունների շնորհիվ սխտորը սպանում է բակտերիաներն ու պաշտպանում գլխամաշկը։

Իջեցնում է արյան ճնշումը

Սխտորը կարող է որոշակիորեն իջեցնել արյան ճնշումը՝ հիմնականում արյունատար անոթները լայնացնելու իր հատկության միջոցով։

Կանխում է քաղցկեղն ու պեպտիկ խոցը

Մեծ քանակի հակաօքսիդանտների շնորհիվ սխտորը մեզ պաշտպանում է թոքի, շագանակագեղձի, միզապարկի, ստամոքսի, լյարդի, հաստ աղիքի քաղցկեղից։ Հակաօքսիդանտները նաև պաշտպանում են ազատ ռադիկալների ծերացնող հետևանքներից։

Ազդում է սրտի առողջության վրա

Սխտորը կարող է նվազեցնել արյան մեջ լիպիդների քանակը, ինչը նշանակում է խոլեստերինի ավելի ցածր մակարդակ։ Առողջ սիրտ ունենալու համար սխտորի հստակ չափաբաժին հնարավոր չէ խորհուրդ տալ, սակայն նպատակահարմար է շաբաթական սպառել մոտ չորս պճեղ թարմ սխտոր։

Թույլ է տալիս ավելի երկար զբաղվել սպորտով

Հին Հունաստանում մարզիկները սպորտային մրցումներից առաջ ուտում էին սխտոր։ Այս մշակաբույսն արտադրում է ազոտաթթու, ինչը հանգստացնում է արյունատար անոթները, իջեցնում արյան ճնշումը, օգնում է, որ աշխատող մկաններին ավելի շատ թթվածին հասնի։

Թուլացնում է բորբոքային պրոցեսները

Սխտորն արգելակում է բորբոքային որոշ պրոցեսների զարգացումն օրգանիզմում, ինչի շնորհիվ սխտորի յուղը հաճախ քսում են բորբոքված հոդերի և մկանների վրա։

Ինչպես է սխտորն առաջացնում արյան հոսքի ավելացում

Այն բանից հետո, երբ սխտորից ալիցինը մտնում է արյան մեջ, արյան անոթների պատերը սկսում են արտադրել ջրածնի սուլֆիդ: Հենց այս գազն է օգնում արագացնել արյան հոսքը։ Սա ոչ միայն նվազեցնում է սրտի բեռը, այլև զգալիորեն բարելավում է թթվածնի և սննդանյութերի մատակարարումը ներքին օրգաններին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ սխտորը մեծ քանակությամբ են օգտագործում, սրտանոթային հիվանդությունների մակարդակը շատ ավելի ցածր է։ Այսպիսով, սխտորը կարելի է շատ օգտակար տարր համարել ամենօրյա սննդակարգում։ Սակայն այն չպետք է չարաշահեն նրանք, ովքեր խնդիրներ ունեն մարսողական համակարգի, հատկապես ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հետ։ Կարևոր է նաև հիշել, որ առողջարար մթերքները, ինչպիսին է սխտորը, բավարար չեն լուրջ հիվանդություններից ազատվելու համար։ Այս դեպքում անհրաժեշտ են պարտադիր խորհրդատվություններ և հետազոտություններ համապատասխան մասնագետների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog