Սանկտ Պետերբուրգում ութերորդ դասարանցուն դանակահարել են, նրան հոսպիտալացրել են, իսկ ոստիկանությունը փնտրում է աշակերտի վրա հարձակված տղամարդուն, Telegram ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Հյուսիսային մայրաքաղաքի իմ գործընկերները փնտրում են դպրոցականի վրա հարձակված տղամարդուն: Նա դանակահարել է 8-րդ դասարանի աշակերտին, երեխան հոսպիտալացվել է»,- գրել է նա։
Ըստ տվյալների՝ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանում։