Կինը պատուհանից ցած է նետում երեխային, հետո իրեն. խոշոր հրդեհ` Ալմաթիում. Ղազախստանի քաղաքներից մեկի` Ալմաթի բնակելի շենքերից մեկում բռնկված ուժեղ հրդեհի պատճառով մարդիկ ստիպված ցած նետվել պատուհաններից: Տեսանյութում երևում է` ինչպես է կինը սկզբում ցած նետում երեխային, ապա իրեն:
Ակենթ միկրոշրջանում բռնկված հրդեհի մարումը շարունակվում է, հայտնում է Ալմաթիի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նշվում է, որ մոտ 300 մարդ է տարհանվել:
Հրշեջների օգնությամբ հաջողվել է փրկել 40 մարդու կյանք։ Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների վարչության թվով 50 աշխատակից և 14 միավոր տեխնիկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝