Բժիշկ-թերապեևտի խոսքով՝ քաղցր-թթու հոտն ահազանգում է շաքարային դիաբետի զարգացման մասին։
Մաշկի հոտը կարող է վկայել պաթոլոգիաների առկայության մասին։
Տեղեկությունը «Զվեզդա» պարբերականի հետ զրույցում հայտել է բժիշկ-թերապևտ Նատալյա Լազուրենկոն։
Նրա խոսքով՝ մաշկի յուրահատուկ թթու հոտը կարող է վկայել նյութափոխանակության խախտման մասին։Դա կարող է կապված լինել թունավոր նյութերի ավելցուկի հետ։
«Մասնավորապես, այդ հոտը կարող է առաջանալ, երբ մարդն ինչ-ինչ պատճառներով մեծ քանակությամբ սպիտակուցային կամ ճարպի մեծ պարունակությամբ սնունդ է օգտագործում», – ասել է բժիշկը:
Լազուրենկոն նշել է, որ քաղցր-թթու հոտն ահազանգում է շաքարային դիաբետի զարգացման մասին ու կապված է ածխաջրածինների փոխանակման հետևանքով առաջացած քայքայման գործընթացների հետ:
Բացի այդ, ցանը կամ մաշկի տեսքի փոփոխությունները կարող են նախազգուշացնել ներքին օրգանների հիվանդությունների մասին։