3 ըմպելիք՝ լյարդը մաքրելու համար. դրանք կհեռացնեն բոլոր ավելորդ և վնասակար ճարպերը

Միացրեք մեզ Telegram-ում

Մեր օրգանիզմն անհավանական սթրեսի է ենթարկվում սննդի, հատկապես արագ սննդի մարսման ժամանակ։ Ամենից շատ տուժող օրգանը լյարդն է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ դետոքսինգ անել:

Օրգանիզմի մաքրումը կնպաստի լյարդի արդյունավետ աշխատանքին։ Եթե ​​լյարդը ճիշտ չի գործում, ապա այն բացասաբար է անդրադառնում այլ օրգանների վրա և հանգեցնում խանգարումների ու հիվանդությունների։ 

Հետևյալ ըմպելիքները կօգնեն մաքրել ձեր լյարդը և հեռացնել ճարպերն ու տոքսինները ձեր օրգանիզմից։

1. Գունավոր ընպելիք

կիտրոն — 0,5 հատ

բուլղարական պղպեղ — 1 հատ

խնձոր — 1 հատ

վարունգ — 1 հատ

Նշված բաղադրիչներից հյութ պատրաստեք։ Կարևոր է խմել ըմպելիքը թարմ վիճակում, որպեսզի հակաօքսիդանտները ստանան իրենց պատշաճ ազդեցությունը։ Եթե ​​օրական 2-3 բաժակ այս հյութից խմեք, ձեր լյարդը կմաքրվի, իսկ տոքսինները կհեռացվեն օրգանիզմից։ Դուք նաև կբարելավեք ձեր ընդհանուր վիճակը։  

2. Ցիտրուսային կանաչ թեյ

մեկ կիտրոնի հյութ

բանան — 1 հատ

կանաչ թեյ — 0,5 բաժակ

Կանաչ թեյիով այս հզոր էքստրակտը կարողանում է շատ արագ մաքրել օրգանիզմը։ Պարզապես խառնեք այս երեք բաղադրիչները և խմեք։
 ​

3. Մաքրող ըմպելիք քրքումից

ջուր — 0,5 բաժակ

քրքում — 1/2 թ/գդ

քերած կոճապղպեղ — 1 թեյի գդալ

1 կիտրոնի հյութ

Այս ըմպելիքը կմաքրի ձեր լյարդը և կհեռացնի տոքսինները ձեր աղիքներից։ Այն նաև կկանխի լեղապարկի քարերի առաջացումը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog