Ուռուցքաբան Ռուսլան Բասանովը խոսել է աղիների քաղցկեղի նշանների մասին. բժիշկները խոսում են աղիքի քաղցկեղի մասին, երբ չարորակ ուռուցք է հայտնվում և աճում աղիքային տրակտի լորձաթաղանթում, սովորաբար՝ հաստ աղիքի և ուղիղ աղիքի հատվածներում։ Ուռուցքաբան Բասանովը RIAMO-ին տված մեկնաբանությունում նշել է, որ կոլոռեկտալ քաղցկեղն ունի 4 փուլ, և յուրաքանչյուրն ունի իր ախտանիշները։
Բժիշկն ընդգծել է, որ այս հիվանդության բուժման ամենաարդյունավետը ուռուցքի վաղ հայտնաբերման դեպքում է։ Խնդիրն այն է, որ հիվանդության սկզբնական փուլում չկան կոնկրետ նշաններ։ «Վաղ փուլերում ախտանշանները նուրբ են՝ փոփոխական փորլուծություն և փորկապություն, անեմիա, որովայնի անհանգստություն: Երբ այն զարգանում է, ցավ է ի հայտ գալիս աղիների շարժման ժամանակ, կղանքում արյուն է հայտնվում, սրտխառնոց ու փսխում»,- ասել է Բասանովը։
Ուռուցքաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը մեծանում է որոշակի գործոնների ֆոնին. դրանք ներառում են խրոնիկական բորբոքային հիվանդությունները և մարդկանց մոտ առկա պոլիպները, ժառանգականությունը, ճարպակալումը և ֆիզիկական անգործությունը, ինչպես նաև նստակյաց կենսակերպը:
Բժիշկը նշել է, որ այս հիվանդության ամենաարդյունավետ կանխարգելումը ճիշտ սնունդն է՝ բջջանյութի և պրոբիոտիկների բավարար սպառմամբ և բորբոքումների բուժումը։