Մեղրը օգնում է հանգիստ քնել։
Մեղրը հայտնի է իր հանգստացնող հատկություններով։ Հանգստացնում է, խթանում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է առողջ քնի, բջիջների նորացման և նյարդային համակարգի վերականգնման համար:
Քնելուց առաջ մեկ թեյի գդալ մեղրը լավ հանգստի գրավականն է։ Պարզապես լցրեք այն երիցուկի թեյի մեջ:
Օգնում է այրել ճարպը․
Սննդաբան (նախկինում բուսաբանության քիմիկոս) Մայք Մաքիննեսը նկատել է, որ այն մարզիկները, ովքեր պարբերաբար մեղր են օգտագործում, 10 անգամ ավելի շատ ճարպ են այրում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում:
Իր դիտարկումների հիման վրա Մայքը մշակել է մեղրի դիետա, որը ենթադրում է շաքարի ամբողջական փոխարինում մեղրով։ Գիշերը մեկ գդալ մեղրը նրա հիմնական կանոններից մեկն է։
Թարմացնում է լյարդը․
Լյարդի առողջությունը ամբողջ մարմնի առողջությունն է: Հենց քնած ժամանակ է, որ կենսական օրգանը վերականգնվում է։ Մեղրի և դդմի հյութի խառնուրդը (1: 1) հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա։
Ամրացնում է օրգանիզմի պաշտպանությունը։
Մեկ թեյի գդալ մեղրը մարմնի համար անհրաժեշտ բոլոր նյութերի մի մասն է։ Սխտորը հզոր իմունային խթանիչ է: Միասին այս երկու մթերքները գերհզոր ուժ ունի բակտերիաների և վիրուսների դեմ:
Մաքրած սխտորը լցնել մեղրի մեջ և թողնել թրմվի։ Գիշերը կերեք մի գդալ: Այս միջոցը հիանալի է նաև հազի դեպքում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝