Գիտնականները պարզել են, որ գոյություն ունի երեք ախտանշան, որոնք կապված են քաղցկեղի զարգացման չորրորդ փուլի հետ, որի դեպքում հիվանդությունն արդեն համարվում է անբուժելի, փոխանցում է LIVE24-ը։
Մասնագետները վերլուծել են 8000 հիվանդի տվյալները՝ քաղցկեղի բոլոր փուլերում ի հայտ եկող ախտանշանները գնահատելու համար: Հետազոտության արդյունքում գիտնականները նկատել են, որ քաղցկեղի չորրորդ փուլի դեպքում հիվանդների մոտ ի հայտ եկող ախտանշանները զգալիորեն տարբերվում են։ Այսպիսով՝ հիվանդների 1%-ը գանգատվում էր խալի անոմալ փոփոխությունից, մինչդեռ մինչև 80%-ը՝ պարանոցի ուռուցքի առկայությունից։
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ միայն երեք ախտանշան է կապված քաղցկեղի՝ մինչև չորրորդ փուլ զարգանալու բարձր հավանականության հետ։ Այդ ախտանշաններն են կրծքի ցավը, պարանոցի հատվախում այտուցվածության առկայությունն ու մեջքի ցավը։ Ինչ վերաբերում է անոմալ խալերին, կրծքագեղձում պնդացումների առկայությանը, հետդաշտանադադարային արյունահոսություններին և ռեկտալ արյունահոսություններին, ապա այս ախտանշաններով հիվանդների մոտ քաղցկեղի չորրորդ փուլի ախտորոշման հավանականությունն ամենից ցածրն է:
Օնկոլոգիական հիվանդությունների զարգացման կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մրերով ու բանջարեղենով, մարզվել, պահպանել առողջ քաշն ու չմոռանալ արևապաշտպան միջոցների կարևորության մասին։ Բացի այդ, հարկավոր է անպայման հրաժարվել նաև ալկոհոլի ու ծխախոտի գործածությունից։