ՌԴ Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում 8 ամսական երեխան խեղդվել է լոգարանում, մինչ նրա 16-ամյա մայրը քնած է եղել։
Ըստ ՔԿ-ի՝ դեռահաս մայրը որոշել է լողացնել երեխային, նրան մտցրել է լոգատաշտի մեջ ու ինչ-ինչ պատճառներով վերադարձել ննջարան։ Այնտեղ նա քնել է, երեխան այդ ընթացքում ջրահեղձ է եղել։
Երեխայի մարմինը հայտնաբերել է երիտասարդ մոր զուգընկերը։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ, բոլոր հանգամանքները քննվում են։