Սեպտեմբերի 20-ի գիշերը երեք երկրաշարժ է տեղի ունեցել Կեմերովոյի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ, հայտնում է Mash-ը։
Վնասվել են մի քանի տներ: Ականատեսները հայտնել են, որ իրենց վրա սալիկներ ու կահույք են ընկել, առաստաղը փլվել է։ Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս բնական աղետի հետեւանքները։
Կեմերովոյի շրջանի բնակչուհին ցույց է տվել իր բնակարանը։ Հատկապես մեծ վնաս է կրել սանհանգույցը։
Մեկ այլ ականատես զինծառայող է: Նա խոստովանել է, որ եկել է արձակուրդի։ Հենց առաջին գիշերը տանը երկրաշարժ եղավ։ Տղամարդը ցույց է տվել քանդված բնակարանը:
Ցնցումներ զբոսաշրջիկների կողմից զգացվել է նաև հայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Շերեգեշում։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝