Բժիշկ Մալիշևան ասել է՝ ինչպես մարդու վրա մեկ հայացք գցելով հասկանալ, որ նա ուռուցք ունի

Միացրեք մեզ Telegram-ում

Մարմնի վրա մուգ շագանակագույն բծերի առկայությունը կարող է վկայել ստամոքսի չարորակ ուռուցքի մասին։

Այս մասին ռուսական «Առաջին ալիքի» եթերում հայտնել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան։«Եթե թևատակերի շրջանում ու պարանոցի վրա սև շերտ կա, մի կարծեք, թե ինչ-որ անոմալ արևայրուք եք ստացել։ Սա չափազանց լուրջ ախտանիշ է, որը կոչվում է ականտոզ», – պարզաբանել է Մալիշևան:

Մալիշևայի համահաղորդավար, բժիշկ-իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը պարզաբանել է, որ այս ախտանիշը կարող է նաև վկայել ձվարանների պոլիկիստոզի, շաքարախտի ու դերմատիտի մասին:

Նա խորհուրդ է տվել նման նշաններ ունեցող մարդկանց գաստրոսկոպիա անցնել՝ ստամոքսի քաղցկեղի ռիսկը բացառելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog