Ցանկանում եք կծու և անուշահոտ տնական երշիկ՝ առանց մի կտոր ճարպի: Դա աներևակայելի համեղ է: Հավատացեք ինձ, այս երշիկը փորձելուց հետո ընդմիշտ կհրաժարվեք խանութներում վաճառվող երշիկեղենից: Բաղադրությունը շատ պարզ է և չի պահանջում հատուկ բաղադրիչներ:
Երբ առաջին անգամ պատրաստում էի, անհանգստանում էի. ինքս չէի հավատում, որ հնարավոր է տնային պայմաններում պատրաստել էսթետիկական տեսանկյունից և իր համով գործարանայինին ոչնչով չզիջող երշիկ: Սակայն պետք է ասեմ, որ այս բաղադրատոմսն ինձ չհիասթափեցրեց:
Բաղադրիչներ
- 1,5 կգ տավարի միս
- 2 կգ ոսկորներից առանձնացված հավի բուդ
- 75 գր աղ
- 350 մլ արգանակ
- 1 ճ/գ մեղր
- 2 ճ/գ պապրիկա
- 1 ճ/գ աղացած սև պղպեղ
- 0,5 ճ/գ մշկընկույզ
- 1 ճ/գ չորացրած սխտոր
- 1 ճ/գ չորացրած սամիթ
- 1 ճ/գ չորացրած ռեհան
- արգանակի համար սև հատիկավոր պղպեղ
- թաղանթ երշիկի համար (մոտավորապես 60 մմ հաստության)
Պատրաստումը
1. Առանձնացրեք հավի միսը կաշվից և ոսկորներից: Ոսկորներից պատրաստեք արգանակ՝ ավելացնելով սև հատիկավոր պղպեղ և աղ: Քամեք և դրեք սառնարան:
2. Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես 2սմ հաստությամբ:
3. Ֆարշը միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղն ու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:
4. Թաղանթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել, ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Ուշադիր եղեք, որ տնական երշիկի համար նախատեսված թաղանթը լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից:
5. Կախեք պատրաստի երշիկն ուղղահայաց դիրքով 1-2 ժամ սենյակային ջերմաստիճանում:
6. Խաշեք երշիկը 80-85 աստիճան ջերմության պայմաններում 1,5–2 ժամ:
7. Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան:
Բարի ախորժակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝