Անկախության օր՝ առանց Արցախի

Միացրեք մեզ Telegram-ում

Առաջին անգամն է, որ Արցախի Անկախության օրը նշվում է նրա տարածքից դուրս՝ առանց հայկական Արցախի գոյության:

Օրը տոնական համարել չենք կարող. տպավորություն է, որ նշում ենք կյանքից հեռացած հարազատի տարեդարձը, որի ժամանակ ցանկացած մաղթանք նմանվում է հիշատակի խոսքի:

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կործանմանը. «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։ Ավելին, այդ որոշումից առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ-ում գործող հայտնի շրջանակների կողմից»:

Փաշինյանը հերթական անգամ կեղծում է, մեղմ ասած, փորձում է խուսափել պատասխանատվությունից իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության ավերիչ հետևանքներից:

Ո՞վ էր 2019-20 թթ-ին ստում հանրությանը, թե կարգավորման փաթեթ չկա, երբ իր սեղանին բալանսավորված խաղաղության փաստաթուղթ էր դրված, ո՞վ էր բանակցությունները սկսում իր «զրոյական կետից»՝ «կանաչ լույս» վառելով պատերազմի սանձազերծման համար, ո՞վ պատերազմի ընթացքում մերժեց Պուտինի` հրադադար հաստատելու առաջարկը և, վերջապես, ո՞վ Պրահայում գնաց Արցախի մտածված կործանմանը՝ այն ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս:

Այս բոլոր «ով»-երն ամփոփված են մեկ անվան մեջ՝ Նիկոլ Փաշինյան: Նա է Արցախի կործանման պատասխանատուն:

Վահրամ Բագրատյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog