Ինչպես կաթի օգնությամբ ազատվել մի շարք հիվանդություններից

Միացրեք մեզ Telegram-ում

1. Թուզը՝ կաթի հետ։ Սա բնական միջոց է հազի դեմ։ Այն ամրացնում է իմունիտետը, թեթևացնում կոկորդի ցավը, կարող է օգնել նաև ազատվել ճարպերից և լուծել փորկապության հետ կապված խնդիրը։ Թուզն ու կաթը կօգնեն վերականգնել օրգանիզմի ուժերը, սիրտ-անոթային և նյարդային համակարգին կօգնեն դիմակայել գերծանրաբեռնվածությանն ու սթրեսին։

• 1 բաժակ կաթը եռացրեք, ավելացրեք 2 կտրատած թուզ։ Կրակին թողեք մոտ 10 րոպե։ Անջատելուց հետո տարան ծածկեք շորով, թողեք 1-2 ժամ։ Օգտագործեք տաք վիճակում, օրվա ընթացքում 3 անգամ՝ կես բաժակ, ուտելուց առաջ։
• Խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել 7 օրից ոչ պակաս։

• Ուշադրություն։ Հարկավոր չէ օգտագործել այս ըմպելիքը, եթե օրգանիզմը չի կարողանում յուրացնել բաղադրիչներից որևէ մեկը։

2. Կաթ, գազար, մեղր։ Մրսածության դեպքում կարող եք խառնել կաթը, գազարն ու մեղրը։

• 2 բաժին գազարի հյութը խառնեք 1 բաժին եռացրած կաթի և 1 բաժին մեղրի հետ։
• Հիշեք, որ գրիպի դեպքում հարկավոր է շատ հեղուկ օգտագործել։

3. Կաթը՝ եղեսպակի տերևների հետ։ Չոր հազի դեպքում խորհուրդ է տրվում եղեսպակի տերևներով կաթ խմել։ Այն օգնում է փափկեցնել հազը, նպաստում է խորխի դուրսբերմանը և շնչուղիների մաքրմանը։ Բացի այդ՝ եղեսպակը հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն է ունենում, նպաստում է արագ ապաքինմանը և ամրացնում օրգանիզմի պաշտպանական ուժերը։

• 1 բաժակ կաթը լցրեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք մանրացրած եղեսպակի տերևներ, մի քանի րոպե եռացրեք։ Օրվա ընթացքում խմեք 3 անգամ՝ ավելացնելով մի փոքր մեղր։

4.Կաթը՝ սխտորի հետ։ Սխտորը բնական հակաբիոտիկ է։ Այն համադրելով կաթի հետ՝ կարող եք ազատվել մրսածությունից, նվազեցնել վնասակար խոլեստերինի մակարդակը, բորբոքումը, կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը։

• 250 մլ ջուրը խառնեք 500 մլ կաթի հետ, դրեք կրակին։ Մաքրեք սխտորի 10 պճեղ, ավելացրեք եռացող խառնուրդին։ 10 րոպե թողեք դանդաղ կրակին, այդ ընթացքում պարբերաբար խառնեք։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog