Պարզվում է խելացի մարդիկ պարտական են իրենց մայրերին: Առաջին անգամ գիտնականները մեծամասշտաբ գենետիկ հետազոտություն են կատարել և արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ինտելեկտը մարդը ստանում է մորական կողմից: Փաստորեն այս կերպ դարերի ընթացքում ձևովորված գենդերային կարծրատիպերը պարզապես հօդս են ցնդում:
Հետազոտություններից հետո գիտնականները պնդում են, որ մայրական գեները պատասխանատու են պտղի գլխուղեղի կեղևի ձևավորման համար, իսկ հոր գեները` լիմբիկ համակարգի: Ստացվում է, որ մորից երեխան վերցնում է ինտելեկտը, իսկ հորից ` մարդուն բնորոշ հուզականությունը:
Կան խնդրի նաև այլ մեկնաբանություններ: Վերջերս գերմանացի փորձագետները պարզել են, որ գենետիկան բարձր ինտելեկտի միակ պատճառը չէ: Այս հարցում մարդու վրա ազդում են մի շարք այլ գործոններ ևս: Դրանցից են` մոր հետ կապվածության մակարդակը` հատկապես մինչև 2 տարեկան հասակը: Երեխաները, ովքեր այդ տարիքում առավել շատ են մայրիկների հետ խաղում ու զվարճանում, ավելի խելացի են:
Բարձր ինտելեկտ ունենալու գործում մեծ է սիրո դերը: Եթե երեխաների հուզական աշխարհը մինչև 13 տարեկանը լիովին բավարարված է, ապա վերջիններս ավելի խելացի են լինում, քան իրենց հասակակիցները, ովքեր մեկուսացած են ու կապված չեն մայրիկների հետ:
Գիտնականները պնդում են , որ բարձր ինտելեկտի միայն 40-60 տոկոսն է կախված գեներից, մնացած դեպքերում որոշիչ դեր է խաղում շրջակա միջավայրը:
Եվ ևս մի շատ կարևոր հանգամանք, եթե անգամ ձեր երխան ի ծնե ուշիմ ու խելացի է, միևնույն է, խնդիրներ լուծելու նրա հմտությունները պետքէ զարգացնել և առաջադրանքները հետզհետե ավելի բարդացնել, այլապես տարիքի հետ նա կկորցնի այդ հատկանիշները: