Վիսկին պարունակում է էլագիկ թթու, որը կարելի է գտնել նաև մրգերի մեծ մասում: Այս նյութը հակաօքսիդանտ է, այսինքն՝ ունի օրգանիզմի բջիջները պաշտպանելու հատկություն օքսիդատիվ սթրեսի ժամանակ առաջացած վնասակար մոլեկուլներից։ Նման վնասը հանգեցնում է մուտացիաների և բջիջների այլասերման՝ ուռուցքային բջիջների։
Միաժամանակ վիսկիի փոքր քանակությունը կարող է բարելավել օրգանիզմի պաշտպանությունը տարիքային դեմենցիայի դեմ: Չափավոր ալկոհոլ օգտագործող չափահասների մոտ ավելի քիչ հավանական է թուլամտության զարգացումը, քան նրանք, ովքեր ընդհանրապես ալկոհոլ չեն խմում: Վիսկին, ըստ բազմաթիվ գիտնականների, այն ալկոհոլային խմիչքներից է, որը կարող է աջակցել սրտի առողջությանը:
Դրանում պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ արյան մեջ նվազում է «վատ» խոլեստերինի պարունակությունը, իսկ «լավի» մակարդակը՝ բարձրանում։
Ի դեպ, վիսկիում հակաօքսիդանտների առկայությունը թույլ է տալիս մասնագետներին այն հաճախ անվանել կյանքը երկարացնող ըմպելիք։ Բացի այդ, վիսկին համարվում է անվտանգ շաքարախտով հիվանդների համար՝ այն պարունակում է քիչ շաքար և ածխաջրեր։