Էնդոկրինոլոգը երկու մթերք է անվանել, որոնք մաքրում են աղիները

Միացրեք մեզ Telegram-ում

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր Telegram ալիքում կիսվել է օրգանիզմը մաքրելու առաջարկներով։ Բժիշկը նշել է, որ կիվի ու սալորաչիր ուտելն օգնում է խուսափել փորկապությունից, ինչը կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Պավլովայի խոսքով՝ առանձնապես ամուր կապ կա փորկապության և հիպերտոնիայի միջև։

«Պետք է ճիշտ սնվել՝ ավելի քիչ «անպիտան» սնունդ, ավելի կանոնավոր ջուր, բանջարեղեն և մրգեր: Օրինակ՝ կիվին ու սալորաչիրը համարվում են փորկապության լավագույն մթերքներից մեկը»,- ​​ընդգծել է մասնագետը։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել զբաղվել սպորտով և ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Նա նշել է, որ այնպիսի վարժությունները, ինչպիսիք են քայլելը, վազքը, պլանկինգը և յոգան օգնում են ազատվել փորկապությունից: Պավլովան նաև խորհուրդ է տվել արթնանալ վաղ առավոտյան, քանի որ առավոտյան հինգից յոթն ընկած ժամանակահատվածում աղիներն առավել ակտիվ են։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog